211652_close_icon

ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ չկան. կա ընդհանուր պատկերացում, թե ինչպես հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը. Ն. Փաշինյան

views-count9095 դիտում article-date 14:45 30-04-2018
ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ի հետ որևէ տարաձայնություն չկա։ Նշեց, որ քաղաքական ուժերը հասկանում են, որ քաղաքական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտություն կա: «Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես պետք է հանգուցալուծել այս քաղաքական ճգնաժամը: Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ»,-ասաց Փաշինյանը: Հավելեց, որ հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել հանդիպմանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հանդիպումներ է անցկացրել «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ, այսօր նաև հանդիպելու է ՀՀԿ խմբակցության անդամների հետ:

Նմանատիպ նյութեր