Հայաստանին ճոճում են օդում. Ժամանակ
«Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել Մինսկում կայանալիք ԵՏՄ-ի գագաթաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, որում, սակայն, ոչ մի խոսք չկա օրակարգում Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: Ըստ որում՝ օրակարգային այլ հարցերի մասին հաղորդագրությունում նշվում է:
Ի՞նչ է նշանակում այս ամենը: Հայաստանի անդամակցության հարցը օրակարգից հանվա՞ծ է, թե՞ պարզապես ներկայացված օրակարգն ամբողջական չէ: Եթե ամբողջական չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ Կրեմլի համար Հայաստանի անդամակցության հարցը այնքան էլ էական հարց չէ, հիշատակման ոչ արժանի:
Եվ եթե կարևոր չէ ու հիշատակման ոչ արժանի, կնշանակի, որ Ռուսաստանի իշխանության համար ներկա պահին, ըստ էության, մեկ է՝ Հայաստանը կդառնա անդամ, թե չի դառնա:
Վերջիվերջո՝ Ռուսաստանի համար ամենակարևոր հարցը լուծվել է, և ըստ էության Հայաստանը կտրվել է Եվրամիությունից, Եվրամիության հետ ասոցացման հնարավորությունից»,-գրում է «Ժամանակ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։