«Լորդ» Բենդտների արտակարգ գոլ՝ Դանիայի հավաքականի մարզման ժամանակ. տեսանյութ
Դանիայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրո 2016-ի ընտրական փուլում Ալբանիայի ընտրանու հետ կայանալիք խաղին: Դանիացիների այսօրվա մարզման ժամանակ հիասնքանչ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Նիկլաս Բենդտները: «Վոլֆսբուրգ»-ի հարձակվողը դարպասը գրավել է մկրատաձև հարվածով:
Ավելացնենք, որ Դանիայի և Ալբանիայի ընտրանիները հանդես են գալի I խմբում, որտեղ նաև ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականը: