Թուրքական հետախուզությանը հայտնի է դարձել երկրում ԻԼԻՊ-ի կողմից ծրագրվող հարձակումների մասին
Թուրքիայի ազգային հետախուզական գորկալաությանը հայտնի են դարձել տեղեկություններ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ծրագրում է ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի տարածքում, հաղորդում է թուրքական Kanal 7-ը:
«Իսլամական պետություն»-ը սկսել է ահարձակումների պլան մշակել այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը Թուրքիայի բանակին թույլատրեց մասնակցել Սիրիայում և Իրաքում իսլամիստ ծայրահեղականների դեմ տարվող ռազմական գործողություններին:
Հիշեցնենք, որ օրինագծին, որը ներկայացրել էր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, 396 պատգամավորներից կողմ է քվեարկել 298-ը, դեմ՝ 98-ը: