Ուկրաինայում քրեական գործ են հարուցել 1996 թվականից պաշտոնավարած պաշտպանության նախարարների դեմ
Ուկրաինայում քրեական գործ են հարուցել 1996 թվականից սկսած պաշտպանության բոլոր նախարարների դեմ՝ ուկրաինական բանակի մարտունակությունը խաթարելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Անատոլի Մատիոսին:
Նրա խոսքերով՝ զինդատախազությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարների կողմից իրենց ծառայողական լիազորություններն անհրաժեշտ կերպ չկատարելու փաստով:
Խոսքը գնում է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարներ Ալեքսանդր Կուզմուկի, ով տվյալ պոստը զբաղեցրել է երկու անգամ (առաջին անգամ նա պաշտպանության նախարար է դարձել 1996 թվականի հուլիսի 11-ին), Վլադիմիր Շիկդչենկոյի, Եվգենի Մարչուկի, Անատոլի Գրիցենկոյի,Յուրի Եխանուրովի, Միխայիլ Եժելի, Դմիտրի Սալամատինի, Պավել Լեբեդևի մասին:
Բացի այդ, քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի մի շարք պետերի նկատմամբ: