211652_close_icon
views-count2613 դիտում article-date 14:42 20-11-2020

ԱԻ նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանին փոխարինեց Անդրանիկ Փիլոյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆելիքս Ցոլակյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԻ նախարար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը։

Նմանատիպ նյութեր