211652_close_icon
views-count4596 դիտում article-date 10:47 07-10-2014

15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին կհուղարկավորեն այսօր՝ մահվանից 16 օր անց

15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը, ով երկարատեւ հիվանդության պատճառով սեպտեմբերի 21-ին մահացել էր, կհուղարկավորվի այսօր՝ Կանադայում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ նրա հարազատներից: Դա եղել է նրա եւ հարազատների ցանկությունը, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանի ծնողները եւս հուղարկավորված են այնտեղ: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Դեր-Պողոսյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 21-ին՝ հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական խնդիրները, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, խորանում են եւ նա պարբերաբար քիմոթերապիայի կուրսեր է ընդունում: Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար, 71-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2013թ-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել մանկապղծության համար: Նա մեղադրվում է տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններ հարկադրելու մեջ: Նրա մոտ հաստ աղիքի չարորակ ուռուցք էր առաջացել, որի հետեւանքով մի քանի անգամ վիրահատվել է եւ պարբերաբար բուժում է անցնում հիվանդանոցներում:

Նմանատիպ նյութեր