211652_close_icon
views-count908 դիտում article-date 11:14 06-10-2014

Արցախում մեկնարկել է միջազգային բիզնես համաժողովը. տեսանյութ

Հրդեհների մարում, փրկարարական գործողություններ, բեռնափոխադրումներ, շինմոնտաժային աշխատանքներ` լեռնային պայմաններում: Կրասնոդարում գործող խոշոր ընկերության ներկայացուցիչը այս ծառայությունների առաջարկով է ներկայացել Ստեփանակերտում մեկնարկած բիզնես համաժողովին: Ընկերությունն աշխատանքները ուղղաթիռներով է կատարում: Յուրօրինակ առաջարկը միանգամից է ուշադրություն գրավում: Ստեփանակերտում մեկնարկած բիզնես համաժողովին մի քանի տասնյակ գործարարներ են մասնակցում, նաև արտասահմանից: Համաժողովը ոչ միայն սեփական արտադրանքը ներկայացնելու հիանալի առիթ է, այլ նաև` տեղի շուկային ծանոթանալու հնարավորություն: «21-րդ դարի լույս» ընկերությունը հայաստանյան շուկայում նորեկ է, մտադիր է բիզնես ծրագրեր իրականացնել նաև Արցախում: Ընկերության ներկայացուցիչը բարձր է գնահատում հատկապես արտահանման հնարավորությունները: Արցախյան ապրանքանիշները պետք է ներկայացնել աշխարհին: Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրենը համաժողովի գլխավոր խնդիրներից մեկը սա է համարում: Հոկտեմբերի 4-ին մեկնարկած բիզնես համաժողովը նման ձևաչափով 5-րդ հանդիպումն էր Արցախում: Եռօրյա համաժողովը կազմակերպվում է Արցախի ներդրումային հիմնադրամի եւ Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի գործակցության շնորհիվ: Աղբյուրը`[url=http://www.armnewstv.am/news/34723] Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր