211652_close_icon

Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթում է ընդդիմությունը

views-count914 դիտում article-date 09:14 06-10-2014
«Բուլղարիայի եվրոպական զարգացման համար քաղաքացիներ» ընդդիմադիր, պահպանողական կուսակցությունը հաղթում է երեկ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 42 տոկոսի հաշվարկից հետո: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Բուլղարիայի ԿԸՀ-ի կայքը: Ընդհանուր առմամբ, Բուլղարիայի խորհրդարան է անցնում 8 կուսակցություն: «Բուլղարիայի եվրոպական զարգացման համար քաղաքացիներ» կուսակցության օգտին է քվեարկել ընտրողների 33,6 տոկոսը: Կուսակցությունը գլխավորում է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Երկրորդ տեղում իշխող «Բուլղարական սոցիալիստական» կուսակցությունն է՝ 16.1 տոկոս: Խորհրդարան են մուտք գործում նաև թուրքական փոքրամասնության ու մուսուլմանների շահերը պաշտպանող «Իրավունքների ու ազատությունների համար շարժում» լիբերալ կուսակցությունը՝ 11.8 տոկոս, Ռեֆորմատորական բլոկը՝ 8.5 տոկոս, Հայրենասիրական ճակատը՝ 7.5 տոկոս, «Բուլղարիան առանց գրաքննության» կուսակցությունը՝ 6 տոկոս, ազգայնական «Ատակա» կուսակցությունը՝ 5 տոկոս: Բուլղարիայի խորհրդարանն ունի 240 պատգամավորական մանդատ: Կանխատեսումների համաձայն, պահպանողականները կարող են դրանում զբաղեցնել 88-89 մանդատ:

Նմանատիպ նյութեր