Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ»-ում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Էվերտոն»-ի նկատմամբ:
27-րդ րոպեին մանկունիանցիներին առաջ մղեց թիմի նորեկ Անխել Դի Մարիան: Հյուրերը հաշիվը հավասարացնելու համար հիանալի հնարավորություն ստացան առաջին խաղակեսի վերջնամասում, սակայն դե Խեան կարողացավ հետ մղել Բեյնսի 11 մետրանոց հարվածը:
Այդուհանդերձ երկրորդ խաղակեսի սկզբնամասում Նեյսմիթը գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: «Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց թիմի մյուս նորեկը՝ կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով իր առաջին գոլը հեղինակեց անգլիական թիմի կազմում:
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 11 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Էվերտոն»-ը 6 միավորով՝ 17-րդ տեղը:
[b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝2:1[/b]
Գոլեր՝ Դի Մարիա 27՛, Ֆալկաո 62՛ - Նեյսմիթ 55՛