211652_close_icon

Վրաստանում գինու թանգարան կբացվի

views-count1414 դիտում article-date 14:53 05-10-2014
Վրաստանում նախատեսվում է կառուցել գինու թանգարան: Այդ նախաձեռնության մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստանի Ալավերդի գյուղում: Ղարիբաշվիլին նշել է, որ գինու թանգարանը յուրահատուկ կենտրոն կլինի, որտեղ երկիր այցելած զբոսաշրջիկները կծանոթանան վրացական գինու պատմությանը: Հիշեցնենք, որ վարչապետը գինու թանգարանը կառուցելու նախաձեռնության մասին հայտարարել էր դեռևս այս տարվա փետրվար ամսին:

Նմանատիպ նյութեր