1870 դիտում
19:20 04-10-2014
ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս աշխատանքային շաբաթը կրճատել մինչև 4 օր
Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները կարծում են, որ քառօրյա աշխատանքային շաբաթն ավելի լավ է, քան հնգօրյա աշխատանքային շաբաթը: Նրանք խորհուրդ են տալիս անցում կատարել հենց այդպիսի աշխատանքային ռեժիմի: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները մի շարք փաստարկներ են բերում իրենց առաջարկի օգտին: Նախևառաջ աշխատանքային քառօրյա շաբաթին անցում կատարելը հնարավորություն կտա բարելավել բնակչության առողջությունը, քանի որ ժամանակակից աշխարհում շատ հիվանդություններ առաջանում են մշտապես գրասենյակում գտնվելուց, սթրեսից և այլն:
Բացի այդ, աշխատանքային կարճ շաբաթը հնարավորություն կտա ստեղծել ավելի շատ աշխատատեղեր: Երրորդ փաստարկն այն է, որ տարբեր հետազոտություններ վկայում են, որ մարդիկ ավելի արդյունավետ են, եթե աշխատում են ավելի քիչ: Նրանք, ովքեր երկար ժամեր են անցկացնում գրասենյակում, հաճախ միայն բուռն գործունեության պատրանք են ստեղծում:
Մեկ այլ հետազոտության համաձայն` շաբաթական 4 օր աշխատանքին տրամադրող մարդիկ իրենց զգում են ավելի երջանիկ ու կյանքից գոհ: Եվ վերջապես ժամանակակից աշխարհի համար ամենածանրակշիռ փաստարկներից մեկն էլ այն է, որ աշխատանքային մեկ օրից հրաժարվելը դրականորեն կանդրադառնա շրջակա միջավայրի վրա, առնվազն նրա համար, որ շաբաթական մի քանի միլիարդով կպակասի աշխատանքի գնալն ու աշխատանքից վերադառնալը:
Նմանատիպ նյութեր
7286 դիտում
11:29 16-10-2021
ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. Տիգրան Աբրահամյան
4249 դիտում
17:42 08-02-2023
«Այդ աղջնակին խորհուրդ եմ տալիս սրբազանի անունը տալիս իրեն կոռեկտ պահել»․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
1094 դիտում
11:53 20-06-2014
ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս Լիբանանին ընդունել բոլոր սիրիացի փախստականներին
Այս բաժնից
1042 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
997 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1024 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն