15655 դիտում
16:25 04-10-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ իր կինը ըմբռնումով կմոտենա և չի խանդի իրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մասնակցեց ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր Ուսուցչի օրվան: Վարչապետը տոնի կապակցությամբ կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մի խումբ մանկավարժների: Իսկ հանրապետության մարզերը ներկայացնող մեծ թվով ուսուցիչներ պարգևատրվեցին վարչապետի հուշամեդալով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մեդալների և պատվոգրերի հանձնման արարողության ժամանակ վարչապետը ողջագուրվում էր մանկավարժների հետ, ինչի հետ կապված դահլիճի բեմում կատակեց՝ ասելով. «Այսքանից հետո վստահ եմ, որ կինս չի խանդի»: Իսկ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնագահ Հերմինե Նաղդալյանը, իրեն չկորցնելով, ասաց. «Պարոն վարչապետ, ձեր մղումներն ազնիվ են»:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
Նմանատիպ նյութեր
2948 դիտում
17:14 09-12-2015
25-ամjա Շուշանը սիրեկանին կասկածելով իրեն դավաճանելու մեջ՝ խանդի հողի վրա նրան մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
4883 դիտում
16:36 14-06-2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Այս բաժնից
1009 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
760 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան