Բաքվում նախապատրաստվում են զանգվածային բողոքի ակցիայի
Ադրբեջանի Իսլամական կուսակցությունը պատրաստվում է Բաքվում խոշոր բողոքի ակցիայի: Այս մասին տեղեկացնում է «Մեդիաֆորում»-ը:
Բողոքի ակցիա անցկացնելու մասին որոշումն ընդունվել է այսօր՝ կուսակցության նիստում: Տեղեկությունների համաձայն՝ պահանջելու է Ադրբեջանի իշխանություններից իր առաջնորդի՝ Մովսում Սամեդովի և այլ իսլամիստների ազատ արձակումը բանտերից:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևի 11-րդ կետում ասվում է, որ ԵԽԽՎ-ն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները և կոչ է անում բանտերից անմիջապես ազատ արձակել երկրի բոլոր քաղբանտարկյալներին: «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դադարեցնի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների հետապնդումները, չօգտագործի դատական իշխանությունը քաղաքական նպատակներով, հարգանքով վերաբերվի իր քաղաքացիների իրավունքներին, ինչպես նաև ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին»,-ասված է ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ: