211652_close_icon
views-count4287 դիտում article-date 12:23 04-10-2014

Ադրբեջանում հուղարկավորել են դիվերսանտ Հասան Հասանովին

Ադրբեջանի Բինագադիի գերեզմանոցում այսօր հուղարկավորել են Քարվաճառ ներթափանցած և սպանված դիվերսանտ Հասան Հասանովին, հաղորդում է ադրբեջանական apa գործակալությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի 3-րդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված Հ. Հասանովի դին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ փոխանցումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

Նմանատիպ նյութեր