211652_close_icon
views-count1110 դիտում article-date 14:05 02-10-2014

Գողություն լուսաբացին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սուրեն Մ.-ին: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 05.30-ին, գողացել է Հ. Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում կայանված «Աուդի Q7» մակնիշի ավտոմեքենայի տանիքին տեղադրված գովազդային վահանակը: Պատճառված վնասի չափը կազմում է 40.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր