Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Բորուսիա» - «Անդերլեխտ» հանդիպումից առաջ դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Լանգերակ – Դուրմ, Սուբոտիչ, Գինտեր, Շմելցեր – Շահին, Գյունդողան – Գրոսկրոյտց, Կագավա, Մխիթարյան - Իմմոբիլե
Հանդիպումը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: