1239 դիտում
15:58 01-10-2014
Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ՝ Ռուսաստանի Օմբուդսմենը զբաղվում է Լևոն Հայրապետյանի խնդրով
Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն անհրաժեշտ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պարզելու գործարարի առողջական լուրջ խնդիրների առկայության պարագայում վերջինին կալանքի տակ պահելու հիմքերը:
Կարեւորելով Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ առկա արդյունավետ hամագործակցությունը՝ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կատարվում են ընթացիկ աշխատանքներ, եւ արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
661 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է