Ուկրաինայում հարկադիր վերաբնակների թիվը կազմում է մոտ 300.000 մարդ. ՄԱԿ
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ն Ուկրաինայում ռազմական հակամարտության գոտուց հաշվարկել է գրեթե 300.000 հարկադիր վերաբնակի: Համապատասխան հաշվետվությունը ներկայացված է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնի կայքում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս հակամարտության գոտում բնակվում է մոտ 5 միլիոն մարդ, որոնք սուր կարիք են զգում սննդամթերքի ու դեղորայքի, բազմաթիվ վայրերում նրանք ապրում են անընդունելի սանիտարական պայմաններում: Իրավիճակը հատկապես ծանր է ապստամբների վերահսկած տարածքներում: