211652_close_icon
views-count929 դիտում article-date 12:43 30-09-2014

Պուտինը Սերբիայում կմասնակցի Բելգրադը ֆաշիստներից ազատագրելու 70-ամյակին նվիրված միջոցառումներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Սերբիա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքը: Սերբիայում Պուտինը հանդիպելու է այդ երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ու վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ: Պլանավորված է այդ հանդիպումներում քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող առանցքային հարցեր, ինչն առաջին հերթին վերաբերում է առևտրային-տնտեսական ոլորտին: Բացի այդ, Պուտինը մտադիր է մասնակցել Բելգրադում կազմակերպվելիք տոնական միջոցառումներին՝ նվիրված քաղաքը գերմանացի ֆաշիստներից ազատագրելու 70-ամյակին: 

Նմանատիպ նյութեր