Եկել եմ «Բավարիա», քանի որ ցանկանում եմ հաղթել. Բենատիա
«Բավարիա»-ի պաշտպան Մեհեդի Բենատիան, ով ամռանը «Ռոմա»-ից տեղափոխվեց մյունխենյան ակումբը, համեմատել է իր ներկայիս և նախկին թիմերը:
«Երբ ես լսեցի «Բավարիա»-ի կողմից իմ նկատմամբ հետաքրքրությունը, ապա հասկացա, որ իմ կարիերան շարունակվելու է Մյունխենում: «Ռոմա»-ն մեծագույն ակումբ է և Իտալիայում կարող է մեծ հաջողությունների հասնել, սակայն «Բավարիա»-ն հանդիսանում է մոլորակի երեք ուժեղագույն ակումբներից մեկը: Ես տեղափոխվել եմ Մյունխեն, քանի որ ցանկանում եմ հաղթել»,- ասել է Բենատիան: