211652_close_icon
views-count2390 դիտում article-date 16:50 29-09-2014

Ջրամատակարարման դադարեցում՝ Երևանում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: • Հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի.  Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Բրյուսովի, Գետառի փողոցների, Արշակունյաց 1-36 համարների,  Շենգավիթ վարչական շրջանի՝ Լազոյի, Կաշեգործների, Արագածի, Կողբի 1, 2-րդ փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: • Հոկտեմբերի 1-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 09.00-ն կդադարեցվի.  Կենտրոն վարչական շրջանի` Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների, Տիգրան Մեծի պող. 15-ից բարձր, Խորենացու փող. 28-ից բարձր, Զավարյան 1-64, Նար-Դոսի 1-30 համարների և հարակից տարածքների,  Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի, Երկաթգծի, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրինի, Լիսինյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր