Աշխարհահռչակ Ռոբերտ Ստուրուային ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հյուրընկալել է հայտնի բեմադրիչ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուային: Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում:
Ռոբերտ Ստուրուան Երևանում է Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում: Սեպտեմբերի 27-ին և 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ռոբերտ Ստուրուան ներկայացրել է Թբիլիսիի Ֆաբրիկա թատրոնի «Մարիա Կալլաս» բեմադրությունը (ըստ Թերրենս Մաքենելլիի): Ներկայացումը բեմադրվել է 2013թ-ին: «Մարիա Կալլասի» երևանյան պրեմիերային ներկա էր նաև բեմադրիչը` Ռոբերտ Ստուրուան: