211652_close_icon
views-count1688 դիտում article-date 16:18 29-09-2014

Երևանի քաղաքապետարանը՝ «Թիվ 1 հանրային վարկանիշ ՀՀ-ում» հատուկ մրցանակակիր

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվել է հանրային ծառայությունների և ապրանքանիշների «Թիվ 1 հանրային վարկանիշ ՀՀ-ում» առաջին մրցանակաբաշխությունը։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և «Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել մատուցվող ծառայությունների և արտադրանքի որակը, նպաստել մրցակցային դաշտի ակտիվացմանը, սպառողին մանրամասնորեն ծանոթացնել տարբեր ընկերությունների արտադրանքին և անմիջական կապ ստեղծել սպառողի ու գործարար միջավայրի միջև։ Երևան քաղաքի ճանապարհաշինական ներդրումային լավագույն ծրագիր անվանակարգում հատուկ մրցանակի է արժանացել Երևանի քաղաքապետարանի «Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման ծրագիրը»՝ որպես Հայաստանի վարկանիշով առաջատար: Մրցանակը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանին է հանձնել Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: «Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերության մամլո խոսնակ Կարեն Քոչարյանը նշել է, որ ներկայացված 31 անվանակարգերի առաջատարները որոշվել են «Gallup International Association» սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հարցումների և հատուկ փորձագիտական եզրակացությունների համաձայն: Ի դեպ, քաղաքապետարանի ծրագիրն ընտրվել էր Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

Նմանատիպ նյութեր