211652_close_icon
views-count870 դիտում article-date 13:02 29-09-2014

Չինաստանի իշխանությունները մասնակի արգելափակել են Instagram-ը

Չինաստանի իշխանությունները մասնակի արգելափակել են Instagram ծառայությունն ու Twitter-ի տեղի համարժեքը՝ Weibo-ն: Դրա պատճառը Հոնգկոնգի բնակիչների կողմից չդադարող բողոքի ակցիաներն են: Սեպտեմբերի 28-ի երեկոյան ժամերից սկսած՝ օգտատերերը կարող են միայն մտնել իրենց էջերը, սակայն չեն կարող տեղադրել լուսանկարներ ու թարմացնել նորությունների շարքը:  Այս մասին հայտնում է Reuters-ը: Դրա նախօրեին օգտատերերը ցանցում էին տեղադրել բողոքի ակցիաների մասին տեղեկություններ ու լուսանկարներ, որոնք մասնավորապես վկայել են, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ:  Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 16-58 տարեկան ավելի քան 70 մարդ: Տուժածների ընդհանուր թիվը հայտնի չէ: Սեպտեմբերի 26-ին Հոնգկոնգի փողոցներ էր դուրս եկել մոտ 80.000 մարդ՝ պահանջելով պահպանել տեղի իշխանություններին ինքնուրույն ընտրելու իրենց իրավունքը: Պեկինը համաձայնվել է զիջման գնալ և խոստացել է Հոնգկոնգին նման հնարավորություն ընձեռել 2017 թվականին, սակայն պայման է առաջադրել, որ Հոնգկոնգի առաջադրած բոլոր թեկնածուները պետք է նախնականորեն հավանության արժանանան իր կողմից: Բրիտանական նախկին գաղութ, 1997 թվականից Չինաստանի մաս կազմած Հոնգկոնգում համաձայն չեն դրա հետ:

Նմանատիպ նյութեր