Գվարդիոլան Օզիլին ցանկանում է տեսնել «Բավարիա»-ում
«Բավարիա»-ն հետաքրքրված է «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով, տեղեկացնում է Goal.com-ը: Գերմանիայի հավաքականի խաղացողի ծառայություններով անձամբ հետաքրքրված է մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Գործարքը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նախկինում նշվում էր, որ գերմանացին լոնդոնյան ակումբում դժգոհ է իր կարգավիճակից: