211652_close_icon

Այցելություններ են կատարվել «Արի տուն 2014» ծրագրի հյուրընկալ ընտանիքներին. ֆոտոշարք

views-count1228 դիտում article-date 16:21 26-09-2014
ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արմեն Անդրեասյանի գլխավորությամբ այցելեցին Դավթաշեն վարչական շրջանի ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի տասնմեկ հյուրընկալ ընտանիքներ: Նրանց ուղեկցում էր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Գալստյանը: Նախարարության աշխատակիցները զրուցեցին ընտանիքիների անդամների հետ, լսեցին նրանց կարծիքները, տպավորություններն ու հուշերը սփյուռքահայ երեխաների մասին : Վարչության պետ Արմեն Անդրեասյանը բարձր գնահատեց հյուրընկալ ընտանիքների դերը ծրագրի կայացման, սփյուռքահայ երեխաներին հարենիքին, հայ մշակույթին կապելու գործում: ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համաբարյանը հյուրընկալ ընտանիքներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհկալական խոսքը: Ընտանիքներից մի մասը մի քանի տարի շարունակ երեխաների են հյուրընկալել, և վստահեցրին, որ հաջորդ տարիներին ևս նման նախաձեռնությամբ հանդես կգան: Հյուրընկալ ընտանիքները ՀՀ սփյուռքի նախարարությունից ստացան խորհրդանշական նվեր՝ հայատառ գլոբուս-լուսամփոփ: Առաջիկայում շարունակվելու են նման այցելությունները այլ հյուրընկալ ընտանիքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր