211652_close_icon
views-count809 դիտում article-date 15:15 26-09-2014

«Բորուսիա»-ի դեմ խաղում ֆուտբոլիստներին մոտիվացնելու կարիք չկա. Յենս Կելլեր

«Շալկե 04»-ի գլխավոր մարզիչ Յենս Կելլերը համոզված է, որ իր թիմը համապատասխան տրամադրվածությամբ կմոտենա առաջիկա շաբաթ օրը կայանալիք ռուրյան դերբիին, որի շրջանակում գելզենկիրխենցիները կհանդիպեն իրենց ամենազկզբունքային մրցակցի` Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: ««Բորուսիա»-ի դեմ խաղում խաղացողներին մոտիվացնելու կարիք չկա: «Շալկե 04»- «Բորուսիա» դիմակայությունը համարվում է Գերմանիայի ամենագլխավոր դերբին: Մենք բոլորս ինչպես հարկն է տրամադրվել ենք առաջիկա մրցավեճին»,- ասել է Կելլերը: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 6-րդ տուրի` «Շալկե 04»-«Բորուսիա» խաղը կկայանա շաբաթ օրը և կսկսվի Երևանի ժամանակով 17:30-ին:

Նմանատիպ նյութեր