Կանադան դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը
Կանադան դատապարտել է Դեր Զորում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում: Կանադայի կրոնական ազատության հարցերով դիվանագետը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հուշարձանի միտումնավոր ու բարբարոսական ավերումը ցույց է տալիս «Իսլամական պետության» իրական էությունը, որի հիմքն ատելությունն ու անհադուրժողանակությունն է: Իսլամիստների թիրախում են հայտնվում քրիստոնյաները, եզդիները, շիա և սունի մուսուլմաններն ու նրանց սրբավայրերը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34220]Armnewstv.am[/url]