Հայկական պատվիրակությունն այցելել է Վիտկովի ազգային հուշահամալիր
Պաշտոնական այցով Չեխիայի հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին այցելել է Վիտկովի ազգային հուշահամալիր:
Հայ խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հիշատակին:
Պսակադրման արարողությունից հետո ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել հուշահամալիրի պատվավոր հյուրերի գրքում. «Անթույլատրելի է այլատյացության, ֆաշիզմի, ռասիզմի ցանկացած դրսևորում: Մենք դատապարտում ենք նմանատիպ ոճրագործությունները և պետք է պայքարենք դրանց դեմ»: