Տեղի է ունեցել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալությունը
Սուխումում այսօր տեղի է ունեցել Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբան: Երդմնակալության արարողությանը ներկա են եղել բազմաթիվ պատվիրակություններ՝ տարբեր երկրներից: Արարողությանը ներկա է եղել նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը:
Օրենքով սահմանված կարգով Ռ. Խաջիմբան երդում է տվել ժողովրդին՝ ձեռքը դրած Աբխազիայի Սահմանադրության գրքի վրա, որից հետո խորհրդարանի նախագահը նրան է հանձնել նախագահական ատրիբուտները:
Աբխազիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 24-ին: