211652_close_icon
views-count1582 դիտում article-date 15:42 25-09-2014

Լոռու մարզում կարտոֆիլի բերքը քիչ կլինի. տեսանյութ

Ցորենի ու կարտոֆիլի ցանքատարածություններում բերքահավաքի աշխատանքներն ավարտվել են: Վարդաբլուրցի հողագործն այս տարի կիսադատարկ պարկերով հեռացավ դաշտից: Վարդաբլուրում նաև եգիպտացորեն, լոբի, առվույտ են մշակում, բայց ամենաշատ ակնկալիքները ցորենի ու կարտոֆիլի բերքից է, վարելահողերի մեծ մասում այս մշակաբույսերն են: Ցորենի բերքատվությունն անցած տարվա համեմատ 30-40 տոկոս նվազել է, հազիվ 2 տոննա են հավաքել: Կարտոֆիլի բերքի ծավալից դժգոհ չեն` 20 տոննա, բայց որակը չի գոհացնում: Վարդաբլուրի գյուղապետի կարծիքով` բերքի վատ որակի ու քիչ քանակի պատճառը երկուսն են` կարկուտն ու կրծողները: Գյուղում արդեն երեք տարի է, մեկ հակակարկտային կայան է գործում, բայց այս տարվա կարկուտն ապացուցեց, որ 830 հեկտար վարելահող ունեցող գյուղին մեկ հակակարկտային կայանը քիչ է: Անարդյունավետ է նաև կրծողների դեմ պայքարը, որովհետև գյուղացիներն աղքատության պատճառով չեն կարողանում կանխարգելիչ միջոցառումները միաժամանակ և միասնաբար իրականացնել: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34207]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր