30-ամյա հնդիկը 20 տարի շարունակ քար է ուտում. տեսանյութ, ֆոտոշարք
Հնդկաստանի Կարնատակա նահանգի գյուղերից մեկի բնակիչ, 30-ամյա Պակիրապա Հունագունդան տարօրինակ սովորություն ունի. Նա օրական առնվազն 3կգ աղյուս, քար ցեխ է ուտում:
Այսպես կոչված սերը քարերի և աղյուսի նկատմամբ ի հայտ է եկել 10 տարեկանից: Տղամարդը տառապում է այժմ պիկացիզմ կոչվող հիվանդությամբ (երբ մարդու մոտ բացակայում է ուտելու ցանկությունը):
Հետաքրքիրն այն է, որ 20 տարի «գործ ունենալով» քարի հետ՝ նա միանգամայն առողջ ատամներ ունի: Պակիրապայի մայրը փորձել է հետ պահել որդուն քար և ցեխ ուտելուց, սակայն՝ ապարդյուն: Այժմ նա նույնիսկ դրանով է գումար վաստակում՝ հետաքրքրասերներին ցուցադրելով իր սովորույթը: