211652_close_icon

ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած ԼՂՀ պատվիրակությունն Աբխազիայում է

views-count1268 դիտում article-date 14:17 25-09-2014
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել է Աբխազիայի Հանրապետություն` մասնակցելու նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը: Նույն օրը` սեպտեմբերի 24-ին, ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Սուխում քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան N9 հայկական դպրոց և մասնակցել դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումն Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հանրապետություններում պետական շինարարության գործընթացները և նշել Արցախի ու Աբխազիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ ներուժը: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին Աբխազիայում ուղեկցում է ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր