211652_close_icon
views-count949 դիտում article-date 11:22 25-09-2014

Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի թեժ գծերին հնչող հեռախոսազանգերը

Երևանի քաղաքապետարան - վարչական շրջան - բնակիչ կապը սերտացնելու և քաղաքացիների բարձրացրած խնդիրներին արագ ընթացք տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործում են թեժգծիհեռախոսահամարներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքացիներից ստացված յուրաքանչյուր ահազանգ կամ խնդիր մանրամասն ուսումնասիրվում և հնարավորին արագ լուծում է ստանում: Սեպտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 89 հեռախոսազանգ, որոնցից 55-ին տրվել են լուծումներ, իսկ 34-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 167 հեռախոսազանգ: Դրանցից 137-ն արագ կարգով լուծվել են, 30 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման, հաջորդիվ նաև լուծման փուլում են:

Նմանատիպ նյութեր