Դունգան Նեյմարին համեմատել է Ռոմարիոյի հետ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան նշել է, որ ազգային թիմի հարձակման գծի առաջատար Նեյմարը իրեն հիշեցնում է հավաքականի իր նախկին խաղընկեր Ռոմարիոյին:
«Նեյմարը իսկական առաջատար է` վառ օրինակ միջազգային և բրազիլական ֆուտբոլի համար: Նա սիրում է հաղթել: Նեյմարին պետք է քաջալերել, մոտիվացնել` դա նրան դուր է գալիս: Այդ առումով Նեյմարը ինձ հիշեցնում է Ռոմարիոյին»,- ասել է Դունգան: