Դունգան կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Դունգան կարող է կրկին ստանձնել այդ երկրի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, որը 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո թափուր է մնացել: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Հավելենք, որ Դունգան Բրազիլիայի հավաքականի հետ աշխատել է 2006-2010 թվականներին, որի ընթացքում մեկական անգամ նվաճել է Ամերիկայի և Կոնֆեդերացիաների գավաթները: