211652_close_icon
views-count1183 դիտում article-date 20:37 24-09-2014

Սուպերմարկետների կիսաֆաբրիկատներն ու աղցանները հաճախ անժամկետ են. տեսանյութ

Ընդմիջմանը կամ պարզապես շտապելիս ժամանակակից սուպերմարկետները թվում է, թե փրկություն են: Գրպանին հարմար, քիմքին էլ հաճելի` պատրաստի ճաշատեսակները և աղցանները լուրջ վտանգ կարող են լինել առողջության համար: Աղցանների վրա հաճախ մակնշված չէ դրա արտադրության ժամկետը, այնինչ պահպանման ժամկետը 24 ժամ է: Կարմիր, դեղին, կանաչ... Գույնզգույն և գրավիչ աղցանը պարզվում է` մի քանի օր սուպերմարկետում մնացած տարբեր աղցանների խառնուրդ է: Հաճախ աղցանների մեջ կծու են գցում, բայց բաղադրության բացակայության պատճառով գնորդը այդ մասին չի էլ իմանում` լեզուն ու ստամոքսն է այրում: Ռուսական վարենիկի, պելմենի... Տարատեսակ կիսաֆաբրիկատները աշխատող մարդկանց փրկում են քաղցից: Նախկինում դրանք արտադրում էին տեղական ընկերությունները` սպառողների շահերի պաշտպանները գոհ էին և որակից և համից: Բայց հիմա կիսաֆաբրիկատներ նաև ներմուծվում են մեծ ծավալներով: Սպառողների ազգային ասոցիացիան կիսաֆաբրիկատների ժամկետի և որակի խնդիրների վերաբերյալ նախատեսում է առաջարկների փաթեթ ներկայացնել կառավարությանը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34176]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր