953 դիտում
18:33 24-09-2014
Երևանը շնորհավորել է Բուլղարիայի մայրաքաղաքի տոնը
Սեպտեմբերի 17-ին Սոֆիայի քաղաքապետի հրավերով Բուլղարիայի մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ՝ Դավիթ Գևորգյանը Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովային է փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը: Երևանի քաղաքապետի անունից Դավիթ Գևորգյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է Սոֆիայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը, և այդ տեսանկյունից ավանդական դարձած այս միջոցառումը լավ հնարավորություն է մեկ անգամ ևս վերահաստատելու երկկողմ կապերն ամրապնդելու մեր պատրաստակամությունը:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը հանդիպումներ է ունեցել նաև Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
2053 դիտում
23:32 04-09-2020
Երևանում նշվում է Մոսկվայի ծննդյան 873-ամյակը. մի շարք հայտնիներ շնորհավորել են մայրաքաղաքի տոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2423 դիտում
21:05 19-10-2019
Նիկոլ Փաշինյան. Մենք սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ՝ բոլորիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
568 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը