12939 դիտում
15:47 24-09-2014
Քրեական հեղինակություն «Չոփը», ով նաև աղանդի անդամ է, աղանդավորներից մեկի ընտանիքը վերացնելու սպառնալիքով հազարավոր դոլարներ է փորձել հավաքել
«Պենտեկոստե» աղանդի անդամ, քրեական հեղինակություն Արթուրը, ով առավել հայտնի է «Չոփ» մականվամբ եւ պատիժ է կրում Գորիսի քրեակատարողական հիմնարկում, աղանդավորական խմբի անդամներից մեկից, ով 60 հազար դոլար արդեն նվիրաբերել է, 40 հազար դոլար է պահանջել մինչեւ սեպտեմբերի 24-ը, հակառակ դեպքում սպառնացել է վերացնել նրա ընտանիքի անդամներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ տուժողը ներկա դրությամբ բնակվում է Լոս Անջելեսում:
Նրա փոխանցմամբ՝ տուժածը նաեւ պատմել է, որ մի քան հոգի փորձել են իր երեխային մանկապարտեզից տանել, սակայն բարեբախտաբար դաստիարակը թույլ չի տվել: Նա նաեւ տեղեկացրեց, որ «Պենտեկոստե» հոգեգալստական աղանդի հավաքատեղին Հայաստանում գտնվում է Էրեբունի համայնքում։ Շաբաթական մի քանի անգամ հավաքներ են կազմակերպում, որի ժամանակ մեծ պարկեր են դնում բեմի վրա, եւ մարդիկ իրենց ոսկեղենն են նվիրաբերում, իսկ քարոզիչները կանայք են:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
982 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
577 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը