211652_close_icon
views-count1361 դիտում article-date 12:30 24-09-2014

Ռոնալդուն մտադիր չէ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոնալդու

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց նա կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: «Ներկայումս ոչ մի խոսք չի կարող գնալ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին: Իմ ապագան կապված է «Ռեալ»-ի հետ, ես երջանիկ եմ այստեղ: Մրցաշրջանը հիանալի է դասավորվում մեզ համար, և ես մտադիր չեմ խոսել իմ ապագա ծրագրերի մասին, քանի որ դա իմաստ չունի: Հիմա ինձ համար կարևոր չէ, թե ինչ է կատարվում ակումբից դուրս»,- Ռոնալդու խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները: Նշենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 9 գոլ է խփել:

Նմանատիպ նյութեր