Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրիի գարեջուր» ՍՊԸ-ն կարգազանցությամբ է աչքի ընկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրիի գարեջուր» ՍՊԸ-ն կարգազանցությամբ է աչքի ընկել»:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 21-ին ընկերությունը Հայաստան է ներմուծել ածխաթթվային էլեկտրական տաքացուցիչ, սակայն գարեջրի գործարանի մասնագետ Դավիթ Աբրահամյանը սահմանված ժամանակում փաստաթղթեր չի ներկայացրել մաքսային մարմին: Արդյունքում Ֆինանսների նախարարությունը քաղաքապետին պատկանող ընկերությանը տուգանել է սիմվոլիկ` 50.000 դրամի չափով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: