Վարդան Ղուկասյանի որդին սպառնացել է «խփել տալ» Սամվել Բալասանյանին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. « Երեկ Գյումրիից տեղեկություն է ստացվել, որ նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ սպառնալիքներ հնչեցրել:
Ըստ նույն աղբյուրների, կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները մեզ հետ զրույցներում նշում էին, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2012 թվականին, որը, սակայն, անհետևանք է մնացել:
Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանին հարցրեցինք՝ արդյո՞ք Բալասանյանը իրավապահներին է ներկայացրել դեպքի տեսագրությունը: «Սամվել Բալասանյանը Հայաստան է վերադարձել երեկոյան և նշված տեղեկությանն ականատես չի եղել»,- պատասխանել է Եգանյանը» :
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: