Բունդեսլիգա. «Բավարիա»-ն հաղթեց «Պադերբոռն»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը. տեսանյութ
Բունդեսլիգայի 5-րդ տուր մեկնարկեց երեքշաբթի օրը կայացած 4 հանդիպումով: Գործող չեմպիոն «Բավարիա»-ն սեփական խաղադաշտում հյուրընկալեց առաջնության առաջատար «Պադերբոռն»-ին: Արդեն 8-րդ րոպեին Մարիո Գյոտցեն առաջ մղեց մյունխենցիներին, իսկ 6 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց իր թիմի առավելութունը: Աշխույժ մեկնարկից հետո բավարացիները գցեցին խաղի տեմպը և սկսեցին ուժեր խնայել, որի հետևանքով երկար ժամանակ լուսատախտակի վրա հաշիվը չէր փոխվում: Այդպես շարունակվեց մինչև 78-րդ րոպեն, երբ կրկին գործի դրվեց բավարական «մեքենան»: Երրորդ գոլը կրկին իր հաշվին գրանցեց Մարիո Գյոտցեն, իսկ խաղի վերջակետը դրեց Թոմաս Մյուլլերը, ով եզրափակեց Արյեն Ռոբենի հիանալի փոխանցումը:
Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն վաստակեց 11 միավոր ստանձնեց առաջնության առաջատարի դերը:
«Բավարիա» - «Պադերբոռն»`4:0
Գոլեր` Գյոտցե 8’, 78, Լևանդովսկի 14, Մյուլլեր 85’
«Վերդեր» - «Շալկե 04»`0:3
Գոլեր`Մայեր 48’, Նոյշտատդեր 51’, Բարնետա 85’
«Այնտրախտ» - «Մայնց»`2:2
Գոլեր` Մայեր 45’, Սեֆերովիչ 82’ - Հոֆման 41’, Օկազակի 44’
«Հոֆենհայմ» - «Ֆրայբուրգ»`3:3
Գոլեր` Ֆիրմինո 44’, Ռուդի 63’, Վեստերգարդ 90’ - Ֆրանց 31’, 33’, Դարիդա 75’ (11մ)