Համիդ Կարզայն ԱՄՆ-ին ու Պակիստանին մեղադրել է Աֆղանստանում խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ
Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Կարզայը, ով այս շաբաթ հրաժեշտ է տալիս զբաղեցրած պաշտոնին, ԱՄՆ-ին ու Պակիստանին մեղադրել է երկրում շարունակվող պատերազմի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կարզայը հայտարարել է. «Պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ ամերիկացիները չեն ցանկացել խաղաղություն, քանի որ նրանք ունեցել են իրենց նպատակները: Այսօր ես հայտարարում եմ, որ Աֆղանստանի պատերազմը մերը չէ, այն պարտադրվել է մեզ, մենք տուժածներ ենք:
Մենք չենք հասնի խաղաղության, քանի դեռ ԱՄՆ-ը կամ Պակիստանը չեն ցանկանում դա»: Կարզայը հաջորդ կառավարությահը խորհուրդ է տվել զգուշավորություն ցուցաբերել ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ հարաբերություններում: