211652_close_icon
views-count890 դիտում article-date 17:22 22-09-2014

Էստոնիա-Հայաստան. ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկին ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության վերաբերյալ: Համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել և զարգացնել միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության և գիտահետազոտական հաստատությունների միջև փոխադարձ հարաբերությունները: Մասնավորապես նախատեսվում է խրախուսել փոխանակման ծրագրերը՝ աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասավանդող և գիտական անձնակազմերի համար՝ գիտահետազոտական և կրթական հաստատությունների կուտակած փորձին և ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով: Կողմերը կնպաստեն նաև երկու երկրների լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը կրթական հաստատություններում, ինչպես նաև կաջակցեն մասնագետների, մեթոդական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:

Նմանատիպ նյութեր