1260 դիտում
16:32 22-09-2014
Երևանում բացվել է մանկական կուրության կանխարգելման կենտրոն
Անհասության ռետինոպաթիան հիվանդություն է, որ կարող է նորածինների մոտ 100-տոկոսանոց կուրություն առաջացնել: Հայաստանում տարեկան ծնվում է 500-1500 գրամ քաշով 400-500 երեխա: Նրանցից 150-ի մոտ պարտադիր անհասության ռետինոպաթիա է զարգանում: Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը բացում է դռները: Ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում բացառիկ այս կլինիկան հագեցած է ամենավերջին սերնդի սարքավորումներով, տեսակամուրջի միջոցով էլ այս վիրահատարանում կատարվող յուրաքանչյուր վիրահատության ներկա կլինեն աշխարհի հեղնակավոր մասնագետները:
Նախկինում նորածնային կուրության վիրահատություններ անելու համար մեկնում էին Պետերբուրգ ու մեծ գումարներ ծախսում, հիմա այդպիսի վիրահատությունները Հայաստանում երազանք չեն: Գնային քաղաքականության մասին մասնագետները դեռ չեն խոսում, բայց վստահեցնում են` ավելի մատչելի կլինի:
Հայկական ակնաբուժության նախագծի ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ հայ մասնագետները վերապատրաստվել են նահանգներում ու վարպետության դասեր անցել հեղինակավոր ակնաբույժների մոտ:
Մանկական կուրության գերազանցության կենտրոնի ներդրումը մեծ խնդիր է լուծում` կրճատել տեսողական խնդիրներ կամ կուրություն ունեցող մարդկանց թիվը Հայաստանում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34022]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2567 դիտում
16:33 15-02-2018
Մոտ ապագայում մանկական քաղցկեղը կարող է դառնալ մանկական մահացության առաջատար պատճառը
2607 դիտում
21:20 22-09-2017
Կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ-այգի
Այս բաժնից
490 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1288 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
778 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր