1113 դիտում
15:00 22-09-2014
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ապացույցներ ունեն, որ Ուկրաինայում գործում են ռուսական զորքեր
ZN.ua-i հաղորդմամբ՝ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ապացույցներ ունեն, որ Ուկրաինայում գործում են ռուսական զորքեր, թեև Ռուսաստանի իշխանությունները հերքում դա: Այս մասին հայտարարել է հոլանդացի եվրապատգամավոր Յոհաննեդ Կոռնելիս վան Բաալենը:
Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ունեն այդ մասին վկայող արբանյակային լուսանկարներ. «Եթե Ուկրաինայում չկան ռուսական զորքեր, ապա որտեղի՞ց են հայտնվում սպանված ռուս զինվորների դիակները: Որտեղի՞ց են վիրավորները բերվում Ռոստովի ու Սանկտ Պետերբուրգի հոսպիտալներ»:
Բաալենի խոսքերով` ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է Ուկրաինային օգնի Մոսկվայի հետ բանակցություններում: Նա հավելել է, որ ԵՄ-ն արմատականորեն փոխել է Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքն ու անգամ ունի «Բ» պլան` Մոսկվայի կողմից ձմռանը գազի մատակարարումը դադարեցնելու դեպքում:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանից կարելի է սպասել ամեն բան:
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
17:24 11-12-2014
Ուկրաինայում ռուսական զորքեր չկան. ՌԴ արտգործնախարարություն
4260 դիտում
08:52 22-05-2014
Նոր ապացույցներ՝ Թևոսիկի եղբոր սպանության գործում․ Ժամանակ
3542 դիտում
16:44 24-12-2021
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն. ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում