211652_close_icon
views-count1081 դիտում article-date 10:44 22-09-2014

20 ժամ Վատիկանում. Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ. տեսանյութ

Նախագահ Սերժ Սարգսյանի վատիկանյան ուղևորությունը մեծ արձագանք գտավ ոչ միայն հայկական, այլև իտալական հեղինակավոր լրատվամիջոցներում: Սուրբ Աթոռում ռեզիդենտ դեսպանություն բացելուց հետո, առաջին անգամ էր Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Վատիկան մեկնել: Գլխավոր նորություններից մեկը դարձավ այն, որ Հռոմի պապը ընդունեց 2015 թվականին Հայաստան այցելելու` նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը` խոստովանելով, որ հայաստանյան ուղևորությունը իր «սրտի ցանկությունն» է: Սուրբ Աթոռում քննարկման թեմա դարձավ նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակը և քրիստոնեական ժառանգության պահպանման հարցը: Արևելքի քրիստոնյաների համար այս ծանր ժամանակներում, երբ մարդիկ իրենց հավատի համար կրկին դատապարտվում են մահվան, առաջին քրիստոնյա պետության ղեկավարի, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն ապրած ժողովրդի առաջնորդի այցելությունը Վատիկան, համամարդկային կարևոր ուղերձներ է կրում: Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/51756]Armeniatv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր