Իրանում պահանջել են երկրում արգելել սմարթֆոնների Viber, WhatsApp և Tango հանրահայտ մեսենջերները
Իրանի գլխավոր դատախազությունը պահանջել է երկրում արգելել սմարթֆոնների Viber, WhatsApp և Tango հանրահայտ մեսենջերները: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Պաշտոնյաները պարզել են, որ այդ ծրագրերի օգնությամբ տարածվում են արատավոր տեղեկություններ, այդ թվում նաև՝ արտերկրի հրահանգով: Իրանի գլխավոր դատախազ Գոյամ Հոսեին Մոհսենի Էջեին տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարարությանը հղած նամակում ընդգծել է, որ այդ սոցցանցերում տարածվում են իսլամական արժեքների հանդեպ անվայելուչ ու վիրավորական նյութեր:
Դրա հետ կապված՝ դատախազը կապի նախարարությունից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ սոցցանցերի մուտքն արգելափակելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ եթե մեկ ամսվա ընթացքում չկատարվի իր պահանջը, ապա անհրաժեշտ միջոցները անմիջականորեն կձեռնարկվեն բուն երկրի դատական համակարգը: